Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Պիստակի օգտակարությունը. 1in.am

Պիստակի օգտակարությունը. 1in.am

Պիստակն օգտակար է և առողջության, և գեղեցկության համար: allwomen.net.ua-ն ներկայացնում է պիստակի օգտակար հատկությունները: Պիստակը հակաօքսիդանտների, լավ ճարպերի և բուսական ստերինների աղբյուր է:

 

Բացի դրանից՝ պիստակում շատ կան սննդային մանրաթելեր, սպիտակուց, կալցիում և ֆոսֆոր, նյարդերը հանգստացնող В խմբի վիտամիններ, վիտամին Е:

1. Պիստակն ապահովում է սրտի առողջությունը, նվազեցնում վատ խոլեսթերինը: Այն նաև հարուստ է վիտամին А-ով և Е-ով, որոնք պայքարում են բորբոքումների դեմ և պաշտպանում արյունատար անոթները՝ այդպիսով նվազեցնելով սրտանոթային հիվանդությունների ռիսկը:

2. Հանգստացնում է նյարդերը. պիստակը պարունակում է վիտամին В6, որը կարևոր է նյարդային համակարգի ճիշտ գործունեության համար: Վիտամին B6-ը հիմնական դեր ունի միելինի ձևավորման համար, որը ձևավորում է նյարդերի միջև ազդակների ճիշտ փոխանցումը:

3. Օգտակար է աչքերի համար. պիստակը պարունակում է լյութեին և զեաքսանտին:

4. Ամրապնդում է իմունային համակարգը. ապացուցվել է, որ պիստակի կանոնավոր օգտագործումը բարձրացնում է օրգանիզմի իմունային համակարգը: Պիստակը պարունակում է նաև ֆոլաթթու, բիոտին, ռիբոֆլավին, նիացին, պանտոտենիկ թթու, հանքային մանգան, ֆոսֆոր, կալիում և մագնեզիում: Այդ տարրերը կարևոր են իմունային համակարգի համար:

5. Երիտասարդացնում է մաշկը:

6. Բարելավում է նյութափոխանակությունը. պիստակն օգնում է նիհարել՝ ի հաշիվ սննդային մանրաթելերի (մինչև 10.3 գ/100 գ), որոնք արագ և երկար ժամանակով հագեցնում են օրգանիզմը:

7. Պարունակում է շատ երկաթ և կարող է ներառվել սակավարյունություն ունեցող մարդկանց սննդակարգում:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. nut-company.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ